Հունվարի վերջին Շակիրան առաջին անգամ դարձավ մայր, իսկ մի քանի ամիս անց արդեն կրկին վերադառնում է աշխատանքին: Այսպես, անցած օրը երգչուհին անց է կացրել Փարիզում, ուր կայացավ իր անվանական բուրմունքի ներկայացումը: S by Shakira անվամբ օծանելիքն աստղը ներկայացրեց Ելիսեյան դաշտերում գտնվող Sephora խանութում, ուր միլիոնավորների սիրեցյալը երկրպագուներին ստորագրություն բաժանեց:

Հիշեցնենք, որ այժմ Շակիրան իր փեսացուի` Ժերար Պիկեի հետ ժամանակի զգալի մասը անց են կացնում Բարսելոնայում: Այնտեղ էլ այս տարվա հունվարի 22 լույս աշխարհ է եկել նրանց որդի Միլանը: