Սուրճով և կակաոյով դիմակներն արդեն վաղուց սիրված են գեղեցկության երկրպագուների կողմից: Եթե դրանք համատեղել, ապա նման դիմակները նվազեցնում են դեմքի ուռածությունն ընդհանուր առմամբ և հատկապես աչքերի շուրջ, բացացնում են մաշկը և հանում են հոգնածությունն ու դեմքի ձանձրալի արտահայտությունը (ողջույն կոֆեին):

Այս դիմակում ձեզ բոլորիդ դուր կգա այն, որ բոլոր բաղադրիչները հնարավոր է գտնել գրեթե յուրաքանչյուրի խոհանոցում, և դուք կարող եք օգտագործել այլընտրանքային փոխարինիչներ, որոնք ունեք տվյալ պահին ձեր պահարանում կամ սառնարանում: Սուրճը և կակաո-փոշին հանդիսանում են այս դիմակի հիմնական բաղադրիչները, սակայն դուք կարող եք հարմարեցնել այն ձեր մաշկի տեսակին` ավելացնելով յոգուրտ, թթվասեր և մեղր, եթե ունեք չոր մաշկ, կամ կիտրոնի հյութ, եթե ձեր մաշկը յուղոտ է: Իսկ եթե ձեր մաշկը շատ ջրազրկված է, ապա ցանկացած յուղ կարող է հանդիսանալ իբրև կաթնայինի փոխարինիչ:

Բաղադրիչները`
  • 4 ճաշի գդալ մանր մանրացրած սուրճ էսպրեսսո կամ թարմ աղացած սուրճ (կարելի է օգտագործել մսաղաց կամ սրճաղաց, ծայրահեղ դեպքում` կարելի է նաև լուծվող սուրճ),
  • 4 ճաշի գդալ ոչ քաղցր կակաո-փոշի,
  • 8 ճաշի գդալ կաթնամթերք: Վերցրեք անարատ կաթ, սերուցք, յոգուրտ (անպայման մաքուր յոգուրտ, առանց հավելումների), նուշի կամ կոկոսի կաթ: Կիրառեք ավելի քիչ կաթնամթերք, եթե ձեզ դուր են գալիս ավելի թանձր զանգվածով դիմակները:
     Կարելի է փոխարինել հետևյալ ապրանքներով:
     Փորձեք կաթնայինը փոխարինել ձվով, եթե նախընտրում եք ձվից դիմակներ: Եթե ունեք ջրազրկված մաշկ, կարող եք փոխարինել նաև զեյթունի ձեթով, կոկոսի կամ նուշի յուղով: Յուղեր օգտագործելիս հարկավոր է կրկնակի նվազեցնել բաղադրիչների քանակը, այլապես դիմակը կստացվի չափազանց հեղուկ:
  • 2 ճաշի գդալ մեղր (եթե ունեք չոր մաշկ) կամ կիտրոնի հյութ (եթե մաշկը յուղոտ է)

Պատրաստման եղանակը`
  1. Եթե սուրճը հատիկավոր է, լավ մանրացրեք սրճաղացով: Հիշեք, հատիկները պետք լինեն մանր աղացած, որպեսզի չվնասեն դեմքը: Եթե նոր եք եփել սուրճ, կարող եք որպես հիմք օգտագործել թարմ եփած սուրճը, չնայած որ այն չի պարունակում նույնքան կոֆեին:
  2. Խառնեք տարայում սուրճը և կակաո-փոշին:
  3. Ավելացրեք կաթնամթերքը և խառնեք մինչ ստանաք միատարր պաստայատիպ զանգված:
  4. Ավելացրեք մեղր: Մեղրը կարելի է տաքացնել ջրային վաննայում կամ միկրոալիքային վառարանում:

Քսեք դիմակը  դեմքի և պարանոցի մաքուր մաշկին: Թողեք չորանա: Թրջեք սրբիչը և հպեք այն դեմքին, որպեսզի փափկացնեք դիմակը, ապա լվացվեք տաք ջրով: Եթե ունեք զգայուն մաշկ, հարկավոր չէ տրորել դեմքը, քանի որ սուրճի մրուրը կարող է վնասել մաշկը: Ամեն ինչ կախված է ձեզանից և ձեր մաշկից: Դուք ինքներդ եք որոշում` որքան մանր պետք է լինի սուրճը:

Դիմակի մնացած մասը մի քանի օր կարող եք պահպանել սառնարանում: