Այն շատ պարզ է (ընդամենը երկու բաղադրիչ): Հովացնող դիմակը հիանալիորեն հարմար է որպես հանգստացնող միջոց արեւահարումից հետո: Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար:
Բաղադրիչները`
1 ճաշի գդալ բնական յոգուրտ, սենյակային ջերմաստիճանի (կարելի է օգտագործել հունական յոգուրտ, որը հանդիպում է շատ մթերային խանութներում)
1 թեյի գդալ հեղուկ մեղր (կարելի է մի քիչ հալեցնել այն ջրային վաննայում, եթե հասցրել է շաքարակալել)
Պատրաստման եղանակը`
Խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք դեմքին: Թողեք 15 րոպե: Լվացեք դեմքը սպունգով: Եթե ունեք չոր մաշկ, հարկավոր է ավելացնել ևս մեկ գդալ մեղր: Յուղոտ մաշկի դեպքում ավելացրեք մի քանի կաթիլ թարմ լայմի հյութ:
Յոգուրտամեղրային դիմակ ցանկացած մաշկի համար
Դիտվել է 1797 անգամ
Այս թարմացնող դիմակը բաղկացած է ընդամենը 2 բաղադրամասից: