Դիմակները (տնային կամ ցանկացած այլ) պետք մնան դեմքին շուրջ 10-15 րոպե: Հետևեք դիմակների մաքրման կանոններին և ապա քսեք խոնավեցնող կրեմի բարակ շերտ:

Բաղադրիչները`
1 ½ թեյի գդալ կանաչ կավ (նախընտրելի է ֆրանսիական)
½ թեյի գդալ ճենակավ
1 ½ ճաշի գդալ հալվեի (алоэ) հյութ
1 ճաշի գդալ վարդաջուր
2 կաթիլ վարդի եթերային յուղ

Պատրաստման եղանակը`
Խառնել միմյանց հետ կանաչ կավը և ճենակավը:
Ավելացնել հալվեի (алоэ) հյութը, վարդաջուրը և յուղը: Խառնուրդը կարելի է պահպանել սառնարանում շուրջ չորս շաբաթ: