Ինչպե՞ս մեծացնել շուրթերը, հաղորդել նրանց գեղեցիկ ձև և ծավալ, կարելի՞  է արդյոք հասնել շուրթերի մեծացման  առանց վիրահատության: Առաջարկում ենք  ձեր շուրթերի գեղեցկության մի համալիր ծրագիր:

Եթե նայենք վիճակագրությունը, որը մշտապես տպագրում են ամսագրերը, ապա իմանում ենք, որ հենց շուրթերին, այլ ոչ թե աչքերին, առաջին հերթին ուշադրություն դարձնում տղամարդիկ, երբ նայում են կանանց դեմքին: Այսինքն սկզբում շուրթերը, հետո` այլ ամենը: Ինչի՞ց է այսպես:

Միգուցե, ճիշտ է Ֆրեյդի երկրպագուների պնդումները, որոնք համոզված են, որ շուրթեր դեմքին հանդիսանում են սեռական շուրթերի յուրատեսակ հայելին, և հենց նրանց մեծությունից, թարմությունից, փայլով տղամարդիկ բնազդաբար իմանում են կնոջ սեքսուալության մասին:

Ինչպե՞ս եք կարծում, մարմնի որ մասերին են ավելի շատ կատարվում պլաստիկ վիրահատություններ: Եթե չգիտեք, ձեզ կասեմ` վիրահատությունների ճնշող քանակը  կատարվում է կրծքին և շուրթերին: Շուրթերի  մեծացումն այսօր շատ պահանջված է:

Եկեք հարցնենք պլաստիկ վիրաբույժներին, ինչպիսի՞ շուրթեր են ցանկանում կանայք: Շուրթերը մեծացնել կարելի է, սակայն որքա՞ն: Նրանք միաձայն պնդում են, որ առավել հաճախակի «նմուշը», որը բերում են նրանց այցելու կանայք, Անջելինա Ջոլիի լուսանկարն է, որը, ի դեպ, երրորդ տարի անընդմեջ ընդգրկված է Հոլիվուդի ամենից սեքսուալ դերասանուհինների տասնյակում: Տղամարդիկ նրանից պարզապես խենթանում են, նրանք անվանում են նրա շուրթերը հրապուրիչ, ձգող, շքեղ, խենթացնող:

Ի՞նչ անել այն կնոջը, որը ցանկանում է մեծացնել շուրթերը, տեսնել իր շուրթերը գեղեցիկ և սեքսուալ գրավիչ, սակայն չի ցանկանում գործածել հիալուրոնաթթվի գելի ներարկումներ: Առավել ևս, որ տղամարդիկ ակնհայտորեն հիացած չեն, երբ նրանց խաբում են, և արագ տարբերում են արհեստականորեն մեծացված շուրթերը` համարելով դրանք գռեհիկ, իսկ փքված շուրթերով կանանց  դիտելով միայն որպես սեքսուալ օբյեկտ: Եվ ամենից կարևորը` վիրաբույժի փոքր-ինչ սխալը շուրթերի վրա հատկապես տեսանելի է, և թաքցնել այդ չկա որևէ հնարավորություն: Նույնիսկ  «գեղեցիկ սարքված» շուրթերը հիմնականում լարված են, վերին շուրթն առաջ եկած է ստորինից, իսկ անկյունները ուռած կոլագենից: Ելքը գոյություն ունի`շուրթերի մեծացման համար գոյություն ունի ֆիզիկական վարժությունների  հատուկ ծրագիր «Բնության կանչ», որը կընդգծի ձեր շուրթերի բնական գիծը, կդարձնի նրանց ավելի ծավալուն և գրավիչ: Ներկայացնում ենք շուրթերի մեծացման ծրագիրը ձեր ուշադրության:

Շուրթերի մեծացման և գեղեցկության համալիր ծրագիր

Շուրթերը մեծացնելու և նրանց ավելի կատարյալ ձև հաղորդելու համար առաջին ամսվա ընթացքում հարկավոր է զբաղվել  ամեն օր, ցանկալի է նույնիսկ օրական երկու անգամ, իսկ հետո ձևի պահպանման համար կատարեք ողջ ծրագիրը շաբաթական 2-3 անգամ: Որպեսզի ստանաք առավելագույն արդյունք, վարժությունները սկսելուց առաջ խնամքով լվացվեք և ակտիվ ողողեք բերանը սկզբում տաք, ապա սառը ջրով: Բոլոր վարժությունները կրկնեք սկզբում 10 անգամ շարունակաբար, ապա աստիճանաբար ամսվա ընթացքում կրկնումների քանակությունը հասցրեք մինչ 21:

Ձկնիկը օդ է կլանում: Լավ առաջ քաշեք շուրթերը, բացեք բերանը, ապա ամուր հպեք շուրթեր և թուլացրեք դեմքի մկանները:

Ուղտը ծամում է փշեր: Պահելով բերանը փակ` շուրթերով շարժեք սկզբում հաջորդականորեն աջ և ձախ, ապա նկարելով ոչ շատ մեծ ութնյակ:

Քամելեոնը բռնում է թիթեռնիկ: Մի փոքր բացեք բերանը, դուրս հանեք լեզուն հնարավորինս հեռու և այս դիրքով մնացեք, հաշվելով մինչ երեքը: Ապա ներս քաշեք լեզուն, փակեք բերանը և թուլացրեք դեմքի մկանները` հաշվելով մինչ երկուսը:

Փիղը փչում է բմբուլը: Քաշեք շուրթերն առաջ և կտրուկ արտաշնչեք առաջ, կարծես, հանգցնելով մոմի կրակը կամ փչելով բմբուլը: Ապա թուլացրեք շուրթերը` հաշվելով մինչ երեքը:

Կետը շատրվան է բխում: Խորը շունչ քաչեք և փքեք այտերը, շուրթերը կլորացրեք: Արտաշնչեք օդը սկզբում աստիճանաբար և դանդաղ, իսկ վերջում դուրս մղեք այն երկու-երեք կտրուկ մղումով:

Դաշտագայլը ոռնում է լուսնին: Դանդաղ, հաջորդաբար երգեցիկ արտաբերեք Ա,Ի,Օ,Ու  հնչյունները, ապա խորը շունչ քաչեք: Փքեք այտերը և արտաշնչեք օդը կիսափակ շուրթերից այնպես, որպեսզի նրանք տատանվեն: Ձայնը պետք է ցածր գվվոցի նման լինի:

Չեշիրյան կատվի ժպիտ: Խորը շունչ քաշեք և ուժգին արտաշնչեք այն կլորացված շուրթերի միջով` մտքում հաշվելով մինչ վեցը, ապա թուլացրեք մկանները, բացեք բերանը և առավելագույն ձգեք շուրթերը ժպիտով` բարձրացնելով նրանց ատամներից վեր:

Սվլիկ: 2-5 րոպեի շարունակ սուլեք ծանոթ մեղեդիներ` ձգտելով ձայնն առավելագույն բարձր և մաքուր  դարձնել:


Ինչպե՞ս տեսողականորեն մեծացնել շուրթերը տնային պայմաններում

Ինչպե՞ս կարելի է տեսողականորեն մեծացնել շուրթերը տնային պայմաններում, ինչպիսի՞ ժողովրդական միջոցներ և կոսմետիկա կօգնի ձեզ մեծացնել շուրթերը, դարձնել դրանք ավելի խոշոր և վառ:

Տնային պայմաններում շուրթերի մեծացման ամենից պարզ միջոցը, իհարկե, մտածված դիմահարդարումն է: Ուշադրություն դարձրեցի՞ք մտածված բառին: Հարցն այն է, որ  շուրթերի մեծացման համար բազմաթիվ ժողովրդական խորհուրդներ շուրթերն ընդգծելու իրենց բնական գծից վեր ամբողջովին սխալ են: Իհարկե, դա մեծացնում է շուրթերը, սակայն 99 տոկոս դեպքերում տեսանելի է, որ դրանք նկարված են: Ինչպե՞ս ուղղել այդ սխալը, որպեսզի շուրթերն ունենան իսկապես մեծացված տեսք: Առաջին հերթին,  շուրթերի տեսողական մեծացման համար կիրառեք կոնտուրով բաց մատիտ և նույնպես բաց շրթներկ: Եթե ձեզ հարկավոր է օգտագործել մուգ շրթներկ, շուրթերի կենտրոնով քսեք մի քիչ փայլ մի փոքր ավելի բաց երանգի, դա կհաղորդի շուրթերին լեցունություն:

Իհարկե, դա տնային պայմաններում շուրթերի մեծացման միակ միջոցը չէ: Հարկավոր է իմանալ` ինչպես խնամել շուրթերը: Այդ դեպքում, շուրթերի մեծացման ծրագրի և ճիշտ դիմահարդարման հետ մեկտեղ, ձեր շուրթերը մշտապես հիանալի տեսք կունենան: Այսպես, խորհուրդ ենք տալիս շուրթերի առավոտյան մերսում ատամի փափուկ խոզանակով: Քսեք շուրթերին մի փոքր մեղր և նրբորեն մերսեք խոզանակով շուրջ մեկ րոպե, այդպիսով դուք որոշակիորեն կմեծացնեք շուրթերի ծավալը և կսնուցեք նրանց օգտակար միկրոէլեմենտներով: Ահա շուրթերի մեծացման այսպիսի պարզ ժողովրդական միջոց: Ցանկալի է գործողությունից հետո շուրթերին քսել սկզբում մի փոքր բալզամ, իսկ հետո արդեն շրթներկ:

Տնային պայմաններում շուրթերի մեծացման ևս մեկ հետաքրքիր ժողովրդական միջոց կիրառվել է նախկինում: Վերցնում էին ձյունը և տաք ջուր, սկզբում քսում էին շուրթերին ձյունը, ապա տաք ջուր ափից, և մի քանի րոպե մի փոքր կծում էին: Եվ այսպես երեք անգամ: Ստացվում էր կոնտրաստային կոմպրես, որը կարելի է և այսօր դյուրությամբ կատարել տնային պայմաններում: Վերցրեք սառույցի ամանից սառույց, լցրեք տաք ջուր և կրկնեք: Մի քանի օր անց շուրթերը տեսողականորեն պետք է մեծանան, դառնան ավելի նկատելի և ձեռք բերեն վառ գույն: