Ինչո՞վ են այսպես լավը դեմքի դիմակները կիվիից:
Էկզոտիկ միրգը ոչ միայն խոնավեցնում և սնուցում է դեմքի և ողջ մարմնի մաշկը, պարունակում է մաքրող, տոնուս հաղորդող և նույնիսկ բուժիչ էֆեկտ, այլ այսպիսի դիմակները, այլ ամենից բացի, հաճելի է պահել դեմքին, քանի որ կիվին գրեթե կախարդական բույր ունի:
Կիվիից դեմքի դիմակը հանգստացնում է մաշկը, հանում է գրգռվածությունը, հիանալիորեն մաքրում և հագեցնում է այն վիտամինների կոմպլեքսով: Կոսմետիկական առումով օգտակար հատկություններ կիվին այնքան շատ ունի, որ զարմանալի չէ, որ պրոֆեսիոնալ կոսմետիկա արտադրող շատ ընկերություններ վերցրել են այն իրենց «զինանոց»: Այս էկզոտիկ մրգից ստացվում են անհավանական արդյունավետ դեմքի դիմակներ ցանկացած տեսակի մաշկի համար, սքրաբեր, քսուքներ, շամպուններ և բալզամներ: Իհարկե, ցանկանալով զգալ կիվի օգտակարությունը սեփական մաշկի վրա, հարկավոր է մտածել հատուկ պատրաստված դիմակների և քսուքների գնման մասին, սակայն կարելի է պատրաստել նմանատիպ միջոցներ նաև ինքնուրույն: Դրա համար անհրաժեշտ է հյութեղ, հասած միրգ: Հասած պտուղը պետք է լինի առանց անհարթությունների կեղևին, քանի որ դա նշանակում է, որ նա մի փոքր հնացել է, և պետք է լինի մի փոքր փափուկ: Պինդ կիվին անհասուն է:
Դեմքի դիմակ կիվիից` բաղադրատոմսեր:
Դեմքի սնուցող դիմակ կիվիից: Հարկավոր է տրորել 1/2 բանան, կիվի միջին մեծության, լավ խառնել ստացված զանգվածը: Փափկացնող էֆեկտն ուժեղացնելու համար կարելի է ավելացնել 2 ճաշի գդալ յոգուրտ բնական հիմքով: Դիմակը քսել մաքուր դեմքին 20 րոպեով, ապա լվանալ ջրով:
Վերականգնող դիմակ: Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կոսմետիկ կանաչ կավ, 1 ձվի սպիտակուց, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ և 1 կիվի: Կիվին մաքրել, և տրորել միջուկը պատառաքաղով, ավելացնել զեյթունի ձեթ և սպիտակուց, բոլորը խառնել: Ստացված խառնուրդին լցնել կավ, խնամքով խառնել: Դիմակը քսել դեմքին 20 րոպեով, ապա լվանալ տաք ջրով:
Խոնավեցնող դեմքի դիմակ կիվիից: Կիվիի մանրացրած միջուկի 1/2 մասը խառնում ենք 1 ճաշի գդալ կաթնաշոռի հետ: Ստացված զանգվածը քսում ենք դեմքի մաքուր մաշկին և 15 րոպե անց լվանում:
Այս դիմակը հիանալիորեն հարմար է դեմքի յուղոտ մաշկի համար, իսկ չոր մաշկի դեպքում կարելի է փոխարինել կաթնաշոռը 1 ճաշի գդալ բուսական կամ զեյթունի ձեթով:
Ճերմակեցնող դիմակ-սքրաբ դեմքի համար: Խնամքով տրորեք կիվիի 1/2 մասի միջուկը և խառնեք այն 1/2 թեյի գդալ սննդային խաշխաշի հետ: Ստացված խառնուրդը խնամքով քսում ենք դեմքի մաշկին 1-2 րոպեի ընթացքում, և թողնում ենք դեմքին 15-20 րոպե:
Դեմքի դիմակ կիվիից` կարևոր է իմանալ:
Մինչ ընտրված դիմակը կիվիից օգտագործելը, փորձեք քսել մի քիչ խառնուրդից մաշկի մի փոքր հատվածին, ավելի լավ է` ձեռքի ներսի կողմին: Եթե ալերգիկ ռեակցիա չլինի, կարելի է համարձակ օգտագործել այս միջոցը:
Որոշ դիմակների օգտագործման ժամանակ դուք կարող եք զգալ թեթև ծակծկոց: Մի վախեցեք, այդպիսով օրգանական թթուները սկսում են ակտիվ կերպով ազդել մաշկի վրա:
Դեմքի դիմակ կիվիից` օգտակար բաղադրատոմսեր
Դիտվել է 5396 անգամ
Կիվիից դեմքի դիմակը թարմացնում և տոնուս է հաղորդում մաշկին` առատորեն «շնորհելով» նրան օգտակար վիտամիններ: