Բացի այդ մեղրը անհավանական արդյունավետ կերպով դուրս է հանում թունանյութերը օրգանիզմից: Խորը թափանցելով մաշկի տակ` մեղրը իր մեջ է վերցնում բոլոր գոյացած խարամները, ինչի արդյունքում մերսումից հետո թափանցիկ մեղրի փոխարեն մաշկի վրա մնում են կեղտոտ-դեղին, երբեմն նույնիսկ մոխրագույն փաթիլներ:
Մարմնի ծածկույթի այսպիսի լիովին և արդյունավետ մաքրում չի կարող տալ ոչ մի այլ բուժիչ կամ կոսմետիկական միջոց: Գործողության արդյունքում բարձրանում է մաշկի ամրությունն ու նրա առաձգականությունը, լուծվում են ենթամաշկային ճարպային պարկուճները:
Մեղրով մերսման արժեքը մասնավոր մասնագետների մոտ կամ գեղեցկության սրահներում բավական բարձր է: Կպատմենք ձեզ մեղրով հակացելյուլիտային մերսման գործողության մասին, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին, որպեսզի կարողանաք տնային պայմաններում ինքնուրույն անցկացնել այսպիսի մերսումների կուրս: Փորձեք:
Մեղրով մերսման գործողությունը հետևյալ տեսք ունի`

1. Մարմինը տաքացնել շոգեբաղնիքում կամ բաղնիքում: Ապա մեղրի շերտը (շուրջ կես սանտիմետր) քսել հետույքին, ազդրերին և ցելյուլիտային բոլոր հատվածներին:
2. Մեղրը քսել մերսողական շարժումներով, իսկ ապա նրան հարկավոր է տալ պնդանալ մարմնի վրա:
3. Այն բանից հետ, երբ մեղր պնդացել է, հարկավոր է հպել ափը մեղրային կեղևին և կտրուկ ետ քաշել այն դեպի վեր: Այս շարժումները կատարվում են մեղրով պատված ողջ մարմնով 15-20 րոպեների ընթացքում:
4. Այնուհետև մեղրն անցկացնել տաք ջրով և ոչ կոշտ սպունգով: Մերսումից հետո մաշկին պարտադիր հարկավոր է քսել խոնավեցնող քսուք:
Այսպես են աշխատում մասնագետները, սակայն դու կարող ես ինքդ սովորել կատարել այսպիսի մերսում: Կարևորը, հետևել բաղադրատոմսին և պահպանել գործողության հաջորդականությունը:
Նաև մեղրի մեջ կարելի է ավելացնել զանազան եթերային յուղեր: Ահա մեղրով մերսման համար խառնուրդների որոշ բաղադրատոմսեր:

2 թեյի գդալ մեղր, 5 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ էվկալիպտի, 2 կաթիլ լավանդայի յուղ
2 թեյի գդալ մեղր, 3 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ նարնջի յուղ, 2 կաթիլ լավանդայի յուղ, 3 կաթիլ գիհու (можжевельник) յուղ
2 թեյի գդալ մեղր, 5 կաթիլ կիտրոնի յուղ, 5 կաթիլ նարնջի յուղ
2 թեյի գդալ մեղր, 3 կաթիլ կիտրոնի յուղ, 2 կաթիլ լավանդայի յուղ, 5 կաթիլ դաղձի յուղ
Խառնիր մեղրը յուղերի հետ անմիջապես մերսումից առաջ: Եթե օգտագործում ես մի քանի յուղ, ապա սկզբում խառնվում են յուղերը, ապա ավելացվում է մեղրը և խնամքով խառնվում: