Սեվիչեն հանդիսանում է ավանդական Էկվադորյան խոհանոցի ուտեստ:
 
Բաղադրությունը` 4 անձի համար
1 կգ ծովախեցգետին (միջին չափի)
2 կարմիր սոխ կտրատած շատ բարակ կլոր շերտերով
6 նարնջի հյութ
2 կիտրոնի հյութ
4 միջին չափի լոլիկ
120գր լոլիկի կետչուպ
60մլ ծովախեցգետինների խեցու մնացորդը
Աղ, Պղպեղ, Չիլի սոուս ըստ ճաշակի
200գր հազար
30գր կտրատված համեմ ձևավորելու համար:
 
Ծովախեցգետինները մաքրել, առանձնացնել կեղևից (պահել գլուխը և խեցին), հանել մեջքի մասի սև երակը: Արկերը տապակել թավայում, ծածկել ջրով և աղով, թողնել, որ եփի, հեղուկը քչացնել մինչև 1/3: Չորացնել և դնել մի կողմ: Սոխի կլորակները խառնել 5գր աղի և 2 լայմի (կամ կիտրոնի) հյութի հետ և մարինացնել նվազագույնը 2 ժամ: Կեղևազերծել լոլիկները, խառնել մնացած հյութերի, ծովախեցգետնի խեցու մնացորդների և կետչուպի հետ և համեմել: Պահել շատ սառը վիճակում: Առանձնացնել հազարի տերևները և դնել կոկտեյլի բաժակի մեջ: Մատուցելուց առաջ ծովախեցգետինները եփել աղաջրի մեջ, խառնել այն վերը նշված թանձրուկի հետ և դնել հազարի վրա: Ձևավորել կիտրոնի շերտերով և կտրատված համեմով: Մատուցել եգիպտացորենի բոված հատիկներով կամ բանանի չիպսով: