Այսօր շվեդական H&M ապրանքանիշը պաշտոնապես սկսել է իր սեզոնային գովազդային արշավը` ներկայացնելով նոր հավաքածուն: Վերջինս իր անվանումը ստացել է նրա անունով, ով ողջ տաք սեզոնի ընթացքում ներկայացնելու է այն` «Beyoncé as Mrs. Carter in H&M»: Այս մասին է հաղորդում HollywoodLife-ը:

H&M կարծես անմիջապես հասկացնում է այսպիսի անվանումով` աղջիկը պարոն Կարտերինն է: Այսինքն` Ջեյ Զի-ինը: Այսպես որ մնացած բոլորին կարելի է միայն նայել, սակայն ձեռք չտալ, իսկ առավելագույնը` իրենց կանանց համար գնել նույն բիկինին: