Victoria's Secret-ի մշտական աստղերը` Ալեսանդրա Ամբրոսիոն և Բեհաթի Փրինսլուն փայլում են հավաքածուի` Very Sexy անվամբ նոր գովազդային հոլովակում, ինչպես նաև ետնաբեմից ասում են, թե ինչքան կարևոր է վայրը, որտեղ նկարահանվում է գովազդային արշավը: Այս անգամ ֆոտոշարքն անցնում էր Մայամիում:

«Շատ կարևոր է, որպեսզի նկարահանումների վայրում լինի հենց այդ ամառային տրամադրությունը», ասում է Բեհաթին: «Դա հնարավոր չէ ստանալ ստուդիայում, սա նկարներին հաղորդում է իրականություն»:

«Այժմ ամենուր ցուրտ է, իսկ մեր բախտը բերել է, քանի որ մենք այստեղ ենք, նկարահանում ենք այս հիասքանչ, շատ սեքսուալ ամառային հավաքածուի գովազդը», նրա միտքն է շարունակում Ալեսանդրան: