Գոյություն ու՞նի արդյոք նման սուպերդիետա, որը հնարավորություն կտա արագ հասնել ցանկալի արդյունքի, և չի պատճառի օրգանիզմին վնասներ:

Պարզվում է, որ գոյություն ունի: Համենայն դեպս, այսպես են պնդում դիետոլոգ-մասնագետները: Ինչո՞ւմն է գաղտնիքը այդ հրաշագործ դիետայի: Իսկ գաղտնիք չկա` կեֆիր և բանջարեղեն:

«Գերարդյունավետ» դիետան դասվում է կայծակնային դիետաների շարքին և հաշվարկված է 3-4 օրվա:

Ինչպես միշտ, հրաժարվում ենք քաղցրավենիքից, խմորեղենից, մսից և ալկոհոլից, ինչպես նաև սահմանափակում ենք աղի օգտագործումը, ցանկալի է նրանից ընդհանրապես  հրաժարվել: Այդ դիետայի համար  շատ հարմար է կանաչ բանջարեղենը և նվազագույն տոկոս յուղայնությամբ  կեֆիրը:

Բոլոր դիետիկ ճաշատեսակների պատրաստման համար ժամանակի վատնումը հասցված է մի քանի րոպեի, ձեզ պետք չէ վատնել ավելորդ ժամանակ ընտանիքի և ձեզ համար առանձին ճաշատեսակների վրա: Պատրաստելով, օրինակ, ընտանիքի համար կաղամբապուր` ավելորդ բազուկը կարելի է օգտագործել դիետիկ ճաշատեսակի վինեգրետի կամ աղցանի համար:

Ահա «գերարդյունավետ» դիետայի մոտավոր ճաշացանկը:

Առաջին օրը`
Նախաճաշ: Գոլորշու վրա  պատրաստում ենք 200 գրամ բրոկկոլի, ավելացնում ենք մի բաժակ կեֆիր:
Նախաճաշի և ճաշի միջև կարելի է ըմպել մեկ գավաթ ոչ քաղցր սուրճ կամ կանաչ թեյ կիտրոնով:
Ճաշ: Վինեգրետ` պատրաստված առանց կարտոֆիլի և մարինացված վարունգի, և երկու բաժակ կեֆիր:
Ընթրիք: Բուրավետ աղցան կանաչեղենից` համեմված մեկ գդալ զեյթունի ձեթով, և մեկ բաժակ կեֆիր:

Երկրորդ օրը`
Նախաճաշ: Սպանախ` խաշած գոլորշու վրա, մեկ բաժակ կեֆիր:
Ճաշ: Խաշած բազուկից պատրաստում ենք աղցան, համեմում ենք այն մեկ գդալ զեյթունի ձեթով, ավելացնում ենք խավարտ` բաղկացած 150 գրամ խաշած բրնձից: Ճաշը կավարտի մեկ բաժակ ավանդական կեֆիրը:
Ընթրիք: Պատրաստում ենք աղցան պեկինյան կաղամբից և ստեպղինից, համեմում ենք զեյթունի ձեթով, վրայից խմում ենք մեկ բաժակ կեֆիր:

Երրորդ օրը`
Նախաճաշ: Գոլորշու վրա պատրաստված 200 գրամ բրոկկոլի, և մեկ բաժակ կեֆիր:
Ճաշ: Ապուր-պյուրե դդումով` ավելացնելով կանաչեղեն, և երկու բաժակ կեֆիր:
Ընթրիք: Աղցան հում ստեպղինից` համեմված զեյթունի ձեթով, գոլորշու վրա պատրաստված դդմիկ և մեկ բաժակ կեֆիր:

Դիետային չորրորդ օրվա համար հարմար է երկրորդ օրվա  ճաշացանկը:
Պահպանելով «գերարդյունավետ» դիետան` կարելի է կորցնել 2-4 կգ քաշ:

Որպեսզի չնվասեք ձեր օրգանիզմը, դիետան սկսելուց առաջ պարտադիր դիմեք բժշկի, հատկապես, եթե ունեք որևէ քրոնիկ հիվանդություն: