Ռիհաննան (Rihanna) գիտի, թե ինչպես ունենալ հմայիչ տեսք: Նրա ելույթները միշտ իրենցից ներկայացնում են շքեղ շոու: Եվ դա ոչ միայն շնորհիվ հատուկ էֆեկտների, բեմազգեստի և անզսպելի պարերի, այլ նաև մազերի ոճաբանի և դիմահարդարի բարդ աշխատանքի:

Ինչպես հաղորդում է TheHollywoodGossip-ը, աստղը որոշել է բացել իր փոխակերպման գաղտնիքը և Instagram-ում ցույց է տվել ետնաբեմի լուսանկարը հանդերձարանից` Diamonds համաշխարհային շրջագայության շրջանակներում Ատլանտայում ելույթին պատրաստվելիս: Պարզվել է` բեմազգեստը չճմռթելու համար դերասանուհին ստիպված է լինում նստել կիսամերկ, մինչ նրան դիմահարդարում են և պատրաստում սանրվածքը (դա մի քանի ժամ է): Ռիհաննայի երկրպագուները  գնահատեցին աստղի ջանքերը և երգչուհուն շռայլեցին հաճոյախոսություններով: