Correspondents Dinner-ը ամենամյա ընդունելություն է Սպիտակ տանը, որը նախագահն ավանդաբար կազմակերպում է մամուլի ներկայացուցիչների առթիվ: Նրանցից բացի ամեն անգամ ճաշկերույթի հյուրեր են դառնում նաև աստղերը, և այս տարի նույնպես մեծաքանակ աստղեր են հավաքվել: Հյուրերի ցանկում հայտնվել են Շերոն Սթոունը, Ջերարդ Բատլերը, Իրինա Շեյքը, Աննա Վինտուրը, Քեթի Փերին, Քլեր Դեյնսը և շատ այլ աստղեր:

Անմիջապես Բարաք Օբամայի և նրա կնոջ` Միշելի մոտ ընդունելությունից հետո հայտնիները մեկնել են Vanity Fair ամսագրի երեկույթին` նվիրված ամենամյա միջոցառմանը: