Դեռևս չեն հանդարտվել վեճերը Ռիհաննայի և River Island նորաձև մարկայի համատեղ առաջին  հավաքածուի վերաբերյալ, ինչ հայտնի դարձավ, որ սրանով երգչուհու համագործակցությունն ապրանքանիշի հետ չի ավարտվում: Իր մոտ Instagram-ում աստղը հրապարակել է դիզայներ Ադամ Սելմանի հետ նրա հանդիպման ժամանակ արված լուսանկարը: 25-ամյա Ռիհաննայի մեկնաբանությունը ասում է, որ նա և նրա զուգընկերը սկսել են River Island-ի համար աշնանային և ձմեռային հավաքածուների հետ կապված աշխատանքը:

Հիեցնենք, որ երգչուհու հետ ապրանքանիշի համագործակցության նախորդ արդյունքը River Island ֆիրմային խանութներում հայտնվել է մարտին, իսկ շնորհանդեսը կայացել է մի փոքր ավելի վաղ` փետրվարին, Լոնդոնում Նորաձևության շաբաթի ժամանակ: Գարնանային սեզոնի հավաքածուում երգչուհին որոշել է ընդգրկել հատվածքներով շրջազգեստներ, կարճ շապիկներ, պատռված ջինսեր, սպորտային շապիկներ և անձամբ նրա կողմից սիրված շատ այլ իրեր: