Բաղադրիչները`
1 ճաշի գդալ բնական յոգուրտ, սենյակային ջերմաստիճանի (կարելի է օգտագործել հունական յոգուրտ, որը հանդիպում է շատ մթերային խանութներում)
1 թեյի գդալ հեղուկ մեղր (կարելի է մի քիչ հալեցնել այն ջրային վաննայում, եթե հասցրել է շաքարակալել)
Պատրաստման եղանակը`
Խառնեք բոլոր բաղադրիչները և քսեք դեմքին: Թողեք 15 րոպե: Լվացեք դեմքը սպունգով: Եթե ունեք չոր մաշկ, հարկավոր է ավելացնել ևս մեկ գդալ մեղր: Յուղոտ մաշկի դեպքում ավելացրեք մի քանի կաթիլ թարմ լայմի հյութ: