Ձեզ անհրաժեշտ է` 
4 կգ տավարի միս
250գր ալյուր
350գր չաման համեմունք
300գր սխտոր
Խոշոր աղ ըստ անհրաժեշտության, ջուր ըստ անհրաժեշտության
50գր կարմիր պղպեղ
Վերջում պետք է ստացվի 1.8 կգ պատրաստի բաստուրմա
 
Վերցնել տավարի ազդրի փափուկ մաս և կտրել երկու մասի: Միսը անհրաժեշտ է կտրել մկանների երկայնքով: Տարայի մեջ դնել միսը և ծածկել խոշոր աղով: Հաջորդ օրը մաքրել աղը մսի վրայից և այն նորից ծածկել աղով: Կրկնել նույն գործողությունը 6 օր շարունակ: Երբ վերջապես աղը ամբողջովին ներծծվի մսի մեջ, պետք է միսը լվանալ հոսող սառը ջրի տակ, որպեսզի աղը մաքրվի: Միսը դնել երկու տախտակի միջև և վրան դնել ծանր իր, որպեսզի միսը լավ քամվի:
Միսը պետք է մի քանի օր մնա նման կերպ, որպեսզի այն ամբողջովին չորանա: Կախել միսը չորանալու հինգ օրով, բայց հետևել, որ ամբողջովին չչորանա: Պատրաստել չաման` ալյուրի, սխտորի, կարմիր պղպեղի և աղացած չամանի համեմունքի խառնուրդից: Նոր տարրայի մեջ դնել արդեն չորացված միսը և վրան ավելացնել չաման խառնուրդը: Թողնել միսը 4 օր խառնուրդի մեջ, այնուհետև հանել և չամանի խառնուրդը տարածել մսի վրա և կրկին կախել, որ չորանա: Բաստուրման պատրաստ է, կտրատել բարակ շերտերով: Վայելեք: