Անհրաժեշտ է` 
1 սմբուկ
100գր քամած մածուն
50գր մաքրած ընկույզ
Նռան հատիկներ
Բուսական ձեթ
5 գր սխտոր
5 գր համեմ
 
Վերցնել մեծ սմբուկ, լվանալ և կտրատել երկարությամբ: Տաքացնել թավան ձեթով և սկսել տապակել սմբուկը: Համեմել աղով և սխտորով և դնել մի կողմ:
Խառնել քամած մածունը, մանրացված ընկույզը և կտրատված համեմը: Կարելի է փաթաթել քամած մածունը տապակած սմբուկի հետ կամ սմբուկը դնել շերտերով և զարդարել նռան հատիկներով ու մանրացրած ընկույզով: