1 թեյի գդալ ալյուր
1/2 թեյի գդալ աղ
1 կգ մածուն
Համեմ ըստ անհրաժեշտության
100 գր սոխ
200 գր ձավար
Ջուր
Վերցնել մեծ կաթսա հարել հավկիթը, ալյուրը և աղը: Այնուհետև դանդաղորեն ավելացնել մածունը և լավ խառնել: Տեղադրել կաթսան միջին ջերմության կրակի վրա և դանդաղորեն խառնել: Երբ այն սկսի եռալ ավելացնել եռացած ջուր, նույն քանակությամբ ինչ մածունը: Առանձին եփել ձավարը, ապա ավելացնել այն եռացող խառնուրդին: Մանր կտրատել սոխը և կարագով տապակել: Ավելացնել այն ապուրին: Վերջում ավելացնել կտրատած համեմ և համեմել այն աղով ըստ ճաշակի:
Սպասը կարելի է ուտել նաև սառը վիճակում: