H&M ապրանքանիշի մոտ չեն վերջանում օրիգինալ գաղափարները: Այս անգամ շվեդական ընկերությունը նվիրել է իր նոր հավաքածուն թոփ-մոդելներին, ավելի կոնկրետ` նրանցից չորսին, որոնք այժմ գտնվում են հանրաճանաչության գագաթին: Ջոան Սմոլս, Դաֆնա Գրյունվելդ, Լինդսի Վիքսոն, Լուի Վեն` նրանք են H&M նոր սեզոնի հերոսուհիները: New Icons անվամբ հավաքածուն ստեղծվել է այս քառյակի առօրյա ոճի մոտիվներով: Նրանց էլ, բնականաբար, վստահվել է ներկայացնել հավաքածուն, որն արդեն ապրիլին կհայտնվի խանութներում:

Իրենք աղջիկներն ասում են, որ իրենց ոճով ստեղծված ապրանքները, հեշտորեն համակցվում են միմյանց հետ և համապատասխանում են նորաձև միտումներին: «Սա հենց այն է, ինչ ես անպայման կառնեի` տեսնելով խանութում», ասում է Սմոլսը:

Հավաքածուի մեջ ընդգրկվել են պահարանի այնպիսի անհրաժեշտ իրեր, ինչպիսին են սև կաշվե բաճկոնները, մինի-շրջազգեստները, հասարակ շապիկները, ինչպես նաև աքսեսուարներ` վզնոցներ, գլխարկներ, կոշիկ, պայուսակներ: