Intimissimi ապրանքանիշը պատրաստվում է ուրախացնել իր երկրպագուհիներին և գրավել նորերի: Ապրանքանիշը կրծկալների արդեն առկա չափսերին հավելել է նոր չափսեր` 70-ից մինչ 90 և A-ից մինչ D: Նորույթի գովազդումը վստահվել է գեղեցկուհի Բարբարա Պալվինին, որն արդեն հայտարարել է իր մասին` աշխատելով Victoria's Secret և այլ ապրանքանիշների համար: Հունգարացի 19-ամյա մոդելը կհայտնվի Intimissimi-ի նոր սեզոնի գովազդային արշավում մայիսի 13-ից:
Նաև մայիսի 13-26 Intimissimi խանութների յուրաքանչյուր այցելուհու կառաջարկվի ընտրել իր համար կատարյալ կրծկալը և որպես նվեր ստանալ փոքրիկ օծանելիք` Innocente, Romantica և Sensuale բուրմունքով:
Intimissimi` այժմ արդեն նոր չափսերով
Դիտվել է 3426 անգամ
Սեզոնի դեմքը կդառնա Բարբարա Պալվինը:





