Փայլուն ամսագրերի էջերից մեզ վրա նայում են կատարյալ մաշկով, սլացիկ ու հարթ մարմնով աստղերը, որոնք չունեն կնճիռների կամ ցելյուլիտի առկայության նույնիսկ ակնարկ: Սակայն նույնքան մեզ զարմացնում են այդ նույն մարդիկ, երբ նրանց լուսանկարները` նկարված պապարացիների կողմից, հայտնվում են լրատվական միջոցներում. կախված մաշկ, կնճիռներ, պիգմենտացիա` բոլորին հատկանշական են միևնույն խնդիրները: Սակայն Photoshop-ը շարունակում է իր գործն անել, և նույնիսկ իմանալով ճշմարտությունը` մենք շարունակում ենք ամաչել սեփական անկատարության պատճառով:

Հենց նման պահերին հատկապես օգտակար է նայել լուսանկարների «կատարելագործման» գործընթացի «թաքնված կողմերին»: Կրծքի մեծացում և կնճիռների շտկում` միայն քիչ քանակն է, ինչ տեղի է ունենում աստղերի լուսանկարների հետ: Երբեմն, ձգտելով ոչ երկրային գեղեցկության, դիզայներները փոքրացնում են նրանց իրանը մինչ անբնական չափսերի, պատահաբար նկարում հավելյալ մատներ, երբեմն էլ ամբողջովին մոռանում մարդու մարմնի համամասնության մասին: