Սելենա Գոմեսը և Վանեսա Հաջենսը հրավիրվել են Playboy -ի կողմից
Դիտվել է 4864 անգամ
Ամերիկյան դերասանուհիները Playboy-ի երեկույթին մասնակցելու հրավեր են ստացել:Հուլիսին դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը (Selena Gomez) կդառնա 21 տարեկան, և այս հանգամանքը լրջորեն հետաքրքրել է Playboy տղամարդկանց ամսագրի խմբագրությանը: Չափահաս դառնալով` աղջիկն արդեն կստանա հնարավորություն մասնակցելու լուրջ նախագծերում, ինչպես օրինակ, երեկույթը Playboy-ի առանձնատանը:
Սելենան և նրա գործընկեր Վանեսա Հաջենսը (Vanessa Hudgens) ստացել են բաց հրավեր հայտնի ամսագրից` մասնակցելու հերթական երեկույթին Playboy-ի առանձնատանը: Այս մասին է ասվում Twitter-ում Playboy-ի միկրոբլոգում: Միևնույն ժամանակ խմբագրությունը հղում է անում «Խելահեղ արձակուրդներ» ֆիլմին, որում աղջիկները նկարահանվել են գերազանցապես լողազգեստով:
Աշխարհիկ տեսաբանների կարծիքով, նման հրավերը բավական թափանցիկ ակնարկ է նրա, որ խմբագրությունը դեմ չէ տեսնել աղջիկներին ամսագրի էջերին:
Ամսաթիվ` 02/05/2013 13:52