Ինչպես հաղորդում է
The Sun-ը, այս հանգստյան օրերին Կիրա Նայթլին պաշտոնապես դարձավ իր սիրեցյալ, երաժիշտ Ջեյմս Ռայթոնի կինը: Հարսանիքը կայացել է շաբաթ օրը Մարսելից ոչ հեռու գտնվող Մազան փոքրիկ քաղաքում: Արարողությանը ներկա են գտնվել ընդամենը 11 հյուր, իսկ հանդիսավոր ընդունելությանը` շուրջ 50: Երաժշտական ծրագիրը ապահովել էին Ջեյմսի գործընկերները The Klaxons խմբից: Հայտնիներից հարսանիքին հրավիրված էր Կիրայի ընկերուհի Սիեննա Միլերը, իսկ ահա Ալեքսա Չանգին, ով, ըստ լուրերի, հենց ծանոթացրել է ժամանակին նորապսակներին, տոնին չեն նկատել:
28-ամյա հարսնացուն, ինչպես հայտնի է դարձել մամուլին, հագել էր զգեստ Rodarte-ից, որում մի քանի տարի առաջ արդեն ներկա էր գտնվել BAFTA արարողությանը: Նույնպես Կիրան հագել էր բաճկոն Chanel-ից, անկրունկ կոշիկներ և գլխին ուներ ծաղկային պսակ:
Հիեցնենք, որ Նայթլիի և Ռայթոնի նշանադրությունը կայացել էր անցյալ տարվա մայիսին: