Մայիսյան Vogue Brazil-ի համար սուպերմոդել Նաոմի Քեմփբելը (Naomi Campbell), ով հայտնի է որպես «սև հովազ», համաձայնել է կերպարանափոխվել շիկահերի:
Այս պատմական իրադարձությունը նկարել է լուսանկարիչ Թոմ Մանրոն (Tom Munro): Նաոմիի դիմանկարը զարդարում է ամսագրի շապիկը, իսկ մի քանի տասնյակ էջեր պարունակում են նրա լուսանկարները, որոնցում հայտնի աստղը ներկայացել է ինչպես սովորական տեսքով` թխահեր, այնպես էլ անսովոր` շիկահեր:
Նաոմի Քեմփբելը դարձել է շիկահեր
Դիտվել է 3089 անգամ
Սուպերմոդելը կերպարանափոխվել է Vogue Brazil-ի համար:









