Երեկ իր 28-ամյակն է նշել Կիրա Նայթլին, որը շուրջ արդեն տաս տարի է, ինչ ընդգրկված է Հոլիվուդի գլխավոր աստղերի շարքում (այս տարի լրանում է հենց տաս տարին «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմին, որն իսկական աստղ դարձրեց բրիտանացի դերասանուհուն):

Իր կարիերան Կիրան սկսել է, երբ ընդամենը ինը տարեկան էր, իսկ առաջին նկատելի աշխատանքը կինո ասպարեզում դարձավ «Խաղա, ինչպես Բեքհեմը» ֆիլմը: 2003 թվականին Նայթլին միացավ «ծովահենների» թիմին` Ջոնի Դեպի և Օրլանդո Բլումի գլխավորությամբ: Դրան հաջորդեցին դերասանուհու մի շարք դերեր: Հաճախ նա հանդես է գալիս դասական հերոսուհիների կերպարով (ինչպես Աննա Կարենինայի դերը):
 
Անձնական կյանքում Կիրան նույնպես հաջողակ է: Անցած տարվա մայիսին հայտնի դարձավ նրա նշանադրության մասին երաժիշտ Ջեյմս Ռայթոնի` Klaxtons խմբի մասնակցի հետ: