Եվա Հերցիգովայի ներկայացուցիչը հաստատել է Us Weekly թղթակցին նորությունն այն մասին, որ մոդելը կրկին մայր է դարձել: Նրա խոսքերով, իր երրորդ որդուն Հերցիգովան և նրա հին ընկեր Գրեգորիո Մարսիայը անվանել են Էդվարդ: Զույգն ունի ևս երկու տղա` հինգամյա Ջորջը և երկու տարեկան Ֆիլիպը:  

Չեխական ծագման 40-ամյա մոդելի և նրա երեխաների հոր` իտալացի գործարարի հարաբերությունները տևում են արդեն շուրջ ինը տարի: Եվային հաջողվում է համատեղել մայրությունը կարիերայի հետ: Վերջին ժամանակներում մենք տեսել նրան այնպիսի ապրանքանիշների գովազդային արշավներում, ինչպես Dior-ը և Brian Atwood-ը:  

«Ես հավատում եմ, որ իմ աշխատանքն դրական է անդրադառնում ընտանիքում հարաբերությունների վրա, -  նախկին հարցազրույցներից մեկում ասել է բազմազավակ մայրը, -Շնորհիվ կարիերայի ես զգում եմ ինձ կայացած և երեխաներիս օրինակ եմ ծառայում»: