Անսովոր լուսանկարի հեղինակը լուսանկարիչ Դեվիդ Լաշապելն է: Նրանում Էնջին պատկերված է սպիտակ ձիու հետ, որը հպվել է դերասանուհու մերկ կրծքին: Այստեղ Անջելինան դեռևս այդքան նիհար չէ, որքան այժմ, և շատ ավելի ազատ է: Վերջին տարիներին Ջոլին առօրյա կյանքում չի կրում սևից բացի այլ գույներ, գրեթե չի օգտագործում դիմահարդարում և չի այցելում աշխարհիկ հանդիպումներ:
Աճուրդը կկայանա մայիսի 15-ին Լոնդոնում, սկզբնական արժեքը` 25 հազար ֆունտ սթեռլինգ: «Daily mail» գրում է, որ լուսանկարը, հավանաբար, կվաճառվի շուրջ 35 հազար ֆունտ սթեռլինգով, ինչը հավասար է շուրջ 52 հազար դոլարի:
Լուսանկարը անվանվել է «Horseplay» (բառախաղ. հենց բառը կարելի է թարգմանել ինչպես «կոպիտ, աղմկոտ խաղ», միևնույն ժամանակ անվանման մեջ առկա են «ձի» և «խաղ» բառերը) և նախկինում դրված չի եղել համընդհանուր ցուցադրության: Նկարում կարելի է տեսնել Անջելինայի հին դաջվածքը` օձի պատկերով և «Billy Bob» գրությունը, որը դերասանուհու նախկին ամուսնու անունն է, որից Ջոլին բաժանվել է 2003 թվականին և ապա լազերով հեռացրել է դաջվածքը:
Աճուրդին ցուցադրվելու է նաև մեկ այլ ոչ պակաս հետաքրքիր, սակայն բացարձակապես ոչ էրոտիկ լուսանկար: Այն լուսանկարել է նորաձև լուսանկարիչ Սթիվեն Քլյայնը «W» ամսագրի համար 2005 թվականին: Լուսանկարում պատկերված է 50-ական թվականների բազմազավակ ընտանիք, սեղանի գլխին` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը: Լուսանկարում մասնակցել են նաև հրավիրված երեխաներ` 50-ականներին ընդունված է եղել շատ երեխա ունենալ:
Հետաքրքիր է, որ լուսանկարից հետո կարճ ժամանակ անց Էնջիի և Փիթի ընտանիքը համալրվել է մի քանի իրենց և որդեգրված երեխաներով: