Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կիրակի օրը, մայիսի 19-ին Լաս Վեգասում տեղի ունեցած Billboard ամսագրի երաժշտական մրցանակաբաշխությանը քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է առաջատար նվաճված մրցանակների քանակով:
11 անվանակարգերին առաջադրված Սվիֆթը արժանացել է ութ մրցանակների, այդ թվում, ամենահեղինակավոր “Լավագույն Կատարող” կատեգորիայում: Ավելի քիչ հաջողակ էին fun. և Maroon 5 խմբերը, որոնցից յուրաքանչյուրը հավակնում էր հաղթել 11 անվանակարգերում, սակայն արժանացան միայն մեկական մրցանակի, ընդ որում տեխնիկական անվանակարգերում:
Երկրորդ առավել թվով մրցանակների արժանացան Gotye և Ռիհաննան, ովքեր ստացան չորսական Billboard մրցանակների յուրաքանչյուրը: Երեքական Billboard մրցանակների արժանացան Ջասթին Բիբերը, ով այդ թվում հաղթող ճանաչվեց “Լավագույն տղամարդ կատարող” և “Լավագույն սոցիալական արտիստ" անվանակարգերում, եւ Մադոննան, ում «MDNA» տուրը ճանաչվել է տարվա ամենաշահութաբեր շրջագայություններից:
Սակայն, ինչպես նշում է Associated Press-ը, Billboard մրցանակաբաշխությանը հատուկ հետաքրքրություն են ներկայացնում ոչ թե մրցանակակիրների անունները, այլ ABC հեռուստաալիքի ուղիղ եթերով հեռարձակվող մրցանակաբաշխության արարողությանը ելույթ ունեցողների ցուցակը: Մայիսի 19-ին MGM Grand Garden Arena-ի բեմահարթակին, ի թիվս այլոց, ելույթ են ունեցել Թեյլոր Սվիֆթը, Ջասթին Բիբերը, Բրունո Մարսը, Pitbull-ը, ներկայացնելով միանգամից երկու դուետ Ջենիֆեր Լոպեսի և Քրիսթինա Ագիլիերայի հետ, ինչպես նաև Սելենա Գոմեզը Քրիս Բրաունը և PSY: Մրցանակաբաշխության արարողությանը ավարտեց Փրինսի ելույթը, ով արժանացավ “Billboard պատկերակ” հեղինակավոր մրցանակի:
Թեյլոր Սվիֆթը արժանացել է Billboard-ի ութ մրցանակների
Դիտվել է 5868 անգամ
Մայիսի 19-ին Լաս Վեգասում տեղի ունեցած Billboard ամսագրի երաժշտական մրցանակաբաշխությանը քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆթը արժանացել է ութ մրցանակների, այդ թվում, ամենահեղինակավոր “Լավագույն Կատարող” կատեգորիայում: